Մասսայական թունավորում Դավթաշեն գյուղում


13:27 , 1 հուլիս, 2013

Մասսայական թունավորում Դավթաշեն գյուղումՀուլիսի 1-ին, ժամը 10.00-ին Արագածոտնի մարզի Դավթաշենի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ս. թ. հունիսի 28-30 գյուղում նկատվել է բնակչության ինքնազգացողության վատթարացում:

Հունիսի 30-ին ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության անցկացրած ստուգումների արդյունքների համաձայն` գյուղի բնակիչներն ունեցել են աղիքային թեթև խանգարումներ, 79 քաղաքացու ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Վարկածներից մեկի համաձայն` թունավորումը եղել է խմելու ջրից:

ՀՀ ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարագային տեսչության աշխատակիցների կողմից ջրից վերցվել են փորձանմուշներ:

ՀՀ ԱՆ պատասխանատու աշխատակիցներից ստացված տեղեկատվության համաձայն` թունավորման պատճառները պարզ կդառնան լաբորատոր ստուգումների արդյունքում: