Կանադայում գրանցվել է էլեկտրոնային ծխախոտով հարուցված հիվանդության առաջին դեպքը


23:20 , 19 սեպտեմբեր, 2019

Կանադայում գրանցվել է թոքերի ծանր հիվանդության առաջին դեպքը՝ հարուցված էլեկտրոնային ծխախոտով,– սեպտեմբերի 18-ին հաղորդել է CBC հեռուստաալիքը։

Նշվում է որ դեռահաս է հիվանդանոց տեղափոխվել, որն ամեն օր վեյփ է ծխել։

Բժիշկների խոսքերով՝ վերջնական նրանք չեն կարող ասել, որ երիտասարդի մոտ հայտնաբերված հիվանդության ուղիղ պատճառը վեյփինգն է, սակայն այլ պատճառ այս պահին նշել չեն կարող։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում օգոստոսին և սեպտեմբերին վեյփերների շրջանում տարօրինակ հիվանդության 380 դեպք էր գրանցվել, որոնցից 7–ը մահվան ելքով։