3 կարևոր հմտություն, որոնք ունեն երջանիկ զույգերը և որոնք պետք է բոլորը գործի դնեն


19:45 , 19 սեպտեմբեր, 2019

3 կարևոր հմտություն, որ ունեն երջանիկ զույգերը:

1․ Ապրումակցում

Այս դեպքում նկատի է առնվում քեզ ուրիշ մարդու փոխարեն պատկերացնելու, նրա տեսակետը, հուզական վիճակը, նրա ապրած փորձը հասկանալու ունակությունը: Այս դեպքում ապրումակցումը ենթադրում է նաև ունակություն զուգընկերոջը ճիշտ և առանց կպչունության ցույց տալու, որ տեղյակ ես նրա հոգեկան վիճակի մասին: Միայն այդ դեպքում ապրումակցելուց գործնական օգուտ կլինի:

Ցանկացած բարդ իրավիճակում փակեք աչքերը և պատկերացրեք, որ դուք դուք չեք, այլ ձեր մտերիմ մարդը: Պետք է շրջապատող աշխարհը զգաք այնպես, ինչպես նա է զգում, իրականությունը պատկերացնեք այնպիսին, ինչպիսին նա է պատկերացնում: Պետք է հասկանաք նրա առաջնայնությունները, սպասելիքները, համոզմունքները, մտահոգությունները: Հետո փորձեք դիտարկել ձեր հարաբերություններում առաջացած կոնկրետ խնդրահարույց իրավիճակը:

2. Հուզական ըմբռնում

Երբ ձեր զուգընկերը զայրանում է ձեզ վրա, ասելը, որ նա իրավունք ունի իրեն այդպես զգալու, իրականում ոչ թե կրակի վրա յուղ կլցնի, այլ կարող է նրա զայրույթը մեղմել, հարաբերությունները նորմալ վիճակի բերել:

Հուզական ըմբռբնումն այն է, ինչին գիտակցաբար կամ ենթագիտակցորեն ձգտում է յուրաքանչյուրս: Երբ ինչ-որ բանից տխուր ենք կամ զայրացած, հիասթափված, միակ բանը, որ ուզում ենք իրականում, ամենամտերիմ մարդու հասկանալն է: Գաղափարը, որ մենք մենակ չենք մեր ապրումներում, ստիպում է մեծ թեթևություն զգալ և աստիճանաբար ազատվել բացասական ապրումներից:

3. Ուշադրություն և քաղաքավարություն

Հարաբերությունների համար շատ ծայրահեղ իրավիճակներում գեղեցիկ բացիկը, ծաղկեփունջը, համեղ ընթրիքը, բարի խոսքերը, նուրբ գրկախառնությունը, մեղմ և սիրող տոնը կարող են իսկական փրկություն լինել:

Ուշադրության և քաղաքավարության ժեստերը, ապրումակցումը և հուզական ըմբռնումը տեսնելով՝ զուգնկերոջ զայրույթը, ամենայն հավանականությամբ, կմեղմվի:

Հարաբերությունների ամրության համար կարևեր նշված հմտությունները հազվադեպ են լինում մարդու մեջ բնությունից, առավել հաճախ դրանց զարգացման վրա պետք է լինում աշխատել: