Էլիբեգովա. Ադրբեջանը միտումնավոր սահմանից գողանում է քաղաքացիական անձ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնի


19:04 , 19 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Ոչ մի նոր բան չկա այդ պահանջի մեջ։ Տարիներ շարունակ միջազգային հարթակներում ամեն կերպ փորձում են այդ հարցի վրա ուշադրության սևեռել, որպեսզի հետ ստանան իրենց դիվերսանտներին»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի առաջարկը՝ Հայաստանի 2 ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի 2 դիվերսանտների հետ։

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը տարատեսակ ճնշումներ է գործադրում հայկական կողմի վրա, նաև սահմանից, փաստացի, մարդ են առևանգել, որպեսզի փոխանակման համար անձ ունենան։

Կարելի՞ է ասել, որ  ՀՀ քաղաքացիներին գերի վերցնելը կամ պատանդ պահելը հատուկ արվում է հենց նման պահանջներ ներկայացնելու համար հարցին ի պատասխան ադրբեջանագետն ասաց. «Իհարկե։ Իրենք շարունակելու են դա անել այնքան, մինչև իրենց դիվերստանտներին հետ ստանալու  իրենց պահանջը չբավարարվի, որովհետև իրենց, քաղաքական տեսանկյունից, հիմա դա չափազանց պետք է։ Փաստորեն, իրենք միտումնավոր սահմանից՝  Տավուշի մարզից,  գողանում են քաղաքացիական անձ, որը նաև, ինչպես պարզվեց, ունի հոգեկան խնդիրներ, որպեսզի հետո փոխանակման պահանջներ ներկայացնեն»։

Ա. Էլիբեգովայի խոսքով, առաջին հերթին միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը պետք է սևեռվի սրա վրա, թե ինչ մեթոդներով է Ադրբեջանը փորձում հետ բերել մարդասպաններին, որոնք, փաստացի, ահաբեկչության ակտ են իրականացրել։

Նա չի պատկերացնում այս հարցում բոլոր կողմերին բավարարող որոշում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ