Armsport.am-ը գրում է.
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն գոլի հավակնորդների անունները։
Շաբաթվա լավագույն գոլի հավակնորդներն են Խուան Կուադրադոն («Յուվենտուս»), Անխել դի Մարիան (ՊՍԺ), Լուկաս Մոուրան («Օլիմպիակոս») և Էդսոն Ալվարեսը («Այաքս»)։ Գոլերի տեսանյութերը կարող եք դիտել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում։
Ընթացիկ մրցաշրջանում Անխել դի Մարիան ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Լուկաս Մոուրան 4 խաղում 1 գոլ ու 1 գոլային փոխանցում է կատարել։
Հաղթողի անունը հայտնի կդառնա քվեարկության արդյունքում։