Թուրքիան Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու մեջ


20:47 , 19 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի փոխարտգործնախարար և ԵՄ-ի հարցերով դեսպան Ֆարուք Քայմաքչըն Հունաստանին մեղադրել է ահաբեկիչներին ապաստան տալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

Նա նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի տարածքով դեպի հունական կղզիներ փախստականների անօրինական հոսքն աճել է։ Ըստ թուրքական կողմի՝ ամենից հաճախ Հունաստանից ապաստան են խնդրում Աֆղանստանի քաղաքացիներն ու  Թուրքիայում ահաբեկչական համարվող «Ֆեթհուլլահական խմբավորման» (FETÖ) անդամները։

«Հունաստանը չի ենթարկվում մարտի 18-ի պայմանագրին։ Միջազգային իրավունքում շատ հստակ դրույթներ կան ահաբեկիչների կողմից ապաստանի խնդրանք ներկայացնելու վերաբերյալ։ Ահաբեկիչ գյուլենականներին, ուղղաթիռով հարձակումներ իրականացրած այդ ահաբեկիչներին չեք կարող ապաստան խնդրելու իրավունք տալ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ