13:24 , 1 հուլիս, 2013Աշխարհում ամենաանբարեհամբույրը ճանաչվել են Փարիզի ու Հռոմի տաքիստները, գրում է The Daily Telegraph-ը:
Այս մասին ասվում է բրիտանացի զբոսաշրջիկների նոր հարցման մեջ: Ինչպես նշում է թերթը, Ֆրանսիայի ու Իտալիայի մայրաքաղաքներն իսկական «դժոխք» են նրանց համար, ովքեր նստած են ղեկին, սակայն դատելով հետազոտությունից՝ տաքսի-ծառայություններից օգտվելն այս քաղաքներում պակաս բարդ չէ:
Վարկանշային աղյուսակում են հայտնվել Իսպանիայի Իբիցա զբոսավայրի Սան Անտոնիոյի տաքսիստները: Բացի այդ, հարցախույզին մասնակցողներն անվանել են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Դուբայը (ԱՄԷ) ու Մագալուֆը (Մայորկա):
Ամենաբարյացակամ ճանաչվել են հունական Պեֆկոսի ու թուրքական Մարմարիսի տաքսիստները:
Հարցման մասնակիցների կարծիքով՝ տաքսիստները բարեհամբույր են Պլայա-դե-լաս-Ամերիկասում (Տեներիֆե), Նյու Յորքում (ԱՄՆ) ու Պալմա-Նովայում (Մայորկա):
Հետազոտությանը մասնակցել են մոտ 2,1 հազար բրիտանացիներ, ովքեր վերջին 12 ամսում մեկնել են արտասահման՝ հանգստանալու:
Հարցվածների 86 %-ը բարհամբույր տաքսիստին բնորոշել է որպես «ասող-խոսող» մարդու, իսկ 42 %-ը նշել է, որ նման վարորդը խորհուրդներ է տալիս այն վայրի վերաբերյալ, ուր գնում է զբոսաշրջիկը:
Հարցվածների 56 %-ը հայտարարել է, որ կոպիտ է այն տաքսիստը, որն օգնություն չի ցուցաբերում: