Ամերիկացու արյունը կապույտ է դարձել ցավազրկող ընդունելուց հետո


20:04 , 19 սեպտեմբեր, 2019

Միացյալ Նահանգների բնակչուհու արյունը կապույտ է դարձել ատամնացավի ցավազրկող ընդունելուց հետո, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, կինը քնից առաջ ատամի ցավը մեղմելու համար մեծ քանակությամբ բենզոկաին պարունակող դեղամիջոց է ընդունել: Ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել է և նա բուժօգնության է դիմել:

Բժիշկները հիվանդի երակից արյուն են վերցրել և խիստ զարմացել, քանի որ կնոջ արյունը մուգ կապույտ գույնի է եղել: Նմանատիպ երանգ են ունեցել նաև կնոջ մաշկն ու եղունգները:

Նշվում է, որ բժիշկները կնոջ մոտ «մեթեմոգլոբինեմիա» են ախտորոշել: Հիվանդության պատճառը բենզոկաինի չափազանց մեծ չափաբաժինն էր: