13:22 , 1 հուլիս, 2013
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերանշանակվել է հանձնաժողովի գործող նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը:
Ռ. Նազարյանին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մաuը` որոշում եմ.
Ռոբերտ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: