Այս աստղերն իրենց ողջ միլիարդները նվիրատվություն են կատարում նավեր, շքեղ բնակարաններ գնելու փոխարեն. իսկ մեզ թվում էր, թե մարդիկ ագահ են


19:30 , 19 սեպտեմբեր, 2019

Ոչ բոլոր հայտնի մարդիկ են իրենց ողջ ունեցվածքը ծախսում շռայլ կյանքի վրա: Կան աստղեր, ովքեր իրենց գումարները ծախսում են բարեգործության վրա:

Ահա 8 աստղ, ովքեր բարեգործություն են անում․

Գոշա Կուցենկո

Գոշա Կուցենկոյի «Քայլ միասին» հիմնադրամն օգնում է այն երեխաներին, ովքեր ունեն մանկական ուղեղային կաթված: Դերասանն այն հիմնադրել է 2011 թվականին: Այդ ժամանակից ի վեր տարին երկու անգամ տղամարդը բարեգործական համերգներ է կազմակերպում:


Նատալյա Վոդյանովա

Հայտնի մոդելը հիմնադրել է «Մերկ սրտեր» բարեգործական հիմնադրամը: Դրա բարեգործական ծրագրերը հայտնի են ոչ միայն արևելյան երկրներում, այլ նաև Եվրոպայում: Այդ հիմնադրամը զբաղվում է մանկական խաղասրահների վերանորոգմամբ, առաջարկում է իրավաբանական, հոգեբանական և սոցիալական օգնություն:

Կոնստանտին Խաբենսկի

Կոնստանտին Խաբենսկիի հիմնադրամն օգնում է քաղցկեղով տառապող երեխաներին: 2013 թվականին հիմնադրամն օգնել է ավելի քան 130 երեխայի: 

Չուլպան Համաթով

Դերասանուհին հիմնադրել է «Նվիրիր կյանք»-ը 2006 թվականին, որը նույնպես զբաղվում է երեխաների առողջությամբ:


Կիանու Ռիվզ

Կիանուն շատ հասարակ կյանքով է ապրում և օգնում է անտուն մարդկանց: Նա անկեղծորեն չի հասկանում, թե ինչի համար են մարդկանց անհրաժեշտ թանկարժեք իրերը: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա հարստացավ և շատ հայտնի դարձավ, իր համար նոր բնակարան չգնեց: Շարունակեց ապրել իր վարձով բնակարանում: Դերասանը չունի սեփական մեքենա: Կիանուն օգտվում է հասարակական տրանսպորտից:

Ռիվզը հիմնադրել է Քաղցկեղի ֆոնդը: 

Լեոնարդո դի Կապրիո

Շատ գումար աշխատելով՝ Դի Կապրիոն հասկացավ, որ այդ գումարները մարդուն երջանիկ չեն դարձնում և 1998-ին հիմնեց իր բարեգործական հիմնադրամը, որտեղ 15 միլիոն դոլար ծախսեց 30 տարբեր կազմակերպությունների համար: 

Քեյթ Միդլթոն

Լրագրողները հաճախ Քեմբրիջի դքսուհուն մեղադրում են, որ նա թագավորական ընտանիքին վայել վարքագիծ չունի: Սակայն Քեթրինը դրան ուշադրություն չի դարձնում: Նա նախընտրում է հագնվել Zara, H&M, Hobbs հագուստի խանութներից: Ամուսնու հետ միասին Քեյթը մասնակցում է տարբեր նախաձեռնությունների և բավականին մեծ գումարներ է նվիրաբերում բարեգործության համար:


Անջելինա Ջոլի

2001-ին «Լառա Քրոֆթ» ֆիլմի նկարահանման ժամանակ դերասանուհին հետաքրքրություն է ցուցաբերել բարեգործության նկատմամբ: Ջոլին հասկացել է, որ կան մարդիկ, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, այդ պատճառով էլ 2013 թվականին հիմնել է բարեգործական հիմնադրամ: