Արաքս գյուղում 31-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել


13:17 , 1 հուլիս, 2013

Արաքս գյուղում չգործող ձկնաբուծարանում ծածկի մետաղյա խողովակից կախվել է նույն գյուղի բնակիչ, 1982 թվականին ծնված Հարությունը:

Aysor.am-ի տեղեկություններով` նա հոգեկան խնդիրներ է ունեցել: 

«Նա ամուսնացած էր, ուներ երեխա, ընտանիք»,-ասաց Արաքսի գյուղապետը Ավագ Միքայլեյանը, նշելով, որ այս պահին դեպքի վայրում է և չի կարող խոսել: