Սկզբում դու բռնում ես, հետո քեզ են բռնում


12:51 , 19 սեպտեմբեր, 2019

Եթե հացի («տնտեսական հեղափոխության») հարցը չեն կարողանում լուծել, ապա բնական է, որ պետք է տեսարաններ (քրեական հետապնդումներ, դատավարություններ, բռնոցիներ, մասկի–շոուներ և այլն) ապահովեն։

Երբ իշխանությունը միացնում է ռեպրեսիվ ապարատը, նշանակում է՝ թույլ է զգում իրեն ու շատ վախեցած։ Վախը տրանսֆորմացվում է ագրեսիայի։ Ագրեսիան՝ անկանոն շարժումների։

Պաշտպանյալը շուտով սկսելու է կասկածել բոլորին, այդ թվում...

«Ես մենակ չեմ»–ը կամաց–կամաց դառնալու է «Ես մենակ եմ», որից հետո կլինի վերջնական քայքայում։ Խնդիրն այն է, որ անձի քայքայումը չդառնա պետության քայքայում։