Բրիտանացի ծեր զույգը մեկ տարի շարունակ ամեն ամիս լուսանկարվել է իր տան այգու դիմաց. վերջին լուսանկարը անտարբեր չի թողնի ոչ մեկին (Photo)


10:25 , 19 սեպտեմբեր, 2019

1963թ.-ին Սվիթմենների ընտանիքն առաջարկ ստացավ բրիտանացի լուսանկարիչ Քեն Գրիֆիթսից՝ լուսանկարվել ամեն ամիս իրենց այգու դիմաց՝ ցույց տալով իրենց սիրո ու այգու էվոլյուցիան։ Լուսանկարների շարքը կոչվելու էր «Մի անգլիական այգում»։ 

Մեկ տարի տևող ֆոտոշարքում Գրիֆիթսը ցույց էր տալիս, թե ինչպես է փոխվում բրիտանացի զույգի առօրյան, նրանց այգին, որն այդքան դժվարությամբ զույգը խնամում էր, ու ի վերջո, նրանց սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ։ 

Բոլոր 11 լուսանկարներում մենք տեսնում ենք, թե ինչպես է այգին ծաղկում կամ սկսում արդեն տերևաթափ լինել ու փոխվել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում եղանակը, բայց ծեր զույգը շարունակում է կանգնած մնալ իր նույն դիրքով ու շարունակում հոգ տանել միմյանց հանդեպ։ 

Սակայն ամեն ինչ փոխվում է 12-րդ լուսանկարում։ Մենք տեսնում ենք միայն պրն. Սվիթմենին, ով կանգնած է միայնակ, առանց կնոջ, ու ում աչքերը կարծես իր սովորական արտահայտությունն էլ չունեն։ Վերջին լուսանկարի տարածումից հետո շատերը ցավով էին պատկերացնում, որ տիկին Սվիթմենը արդյունքում մենակ թողեց իր ամուսնուն, ու այս գեղեցիկ սիրային ֆոտոշարքը տխուր ավարտ ունեցավ։ 

Սակայն այն, ինչ առաջին հայացքից այդքան տխուր է թվում, այդքան էլ այդպես չէ։ Տարիներ անց լուսանկարիչը բացահայտեց, որ վերջին լուսանկարի օրն արդեն խոր ձմեռ էր, ու տիկին Սվիթմենն ուղղակի ցուրտ եղանակի պատճառով չկարողացավ դուրս գալ ու նախընտրեց հետևել ֆոտոշարքին խոհանոցից։ Լուսանակարին ուշադիր նայելու դեպքում կարելի է անգամ պատուհանից տեսնել տիկին Սվիթմենի հետևող սիլուետը։ 

Այս հուզիչ ու ասելիքով լուսանկարներն առաջին անգամ տպագրվեցին 1964թ․-ին։ Լուսանկարիչ Գրիֆիթսը մահացավ 69 տարեկան հասակում, ու նրա այս ֆոտոշարքը նորից տարածում գտավ 2000-ականներին, որպես լավագույն սիրո ու բնության պատմություն։ 

Առաջարկում ենք ծանոթանալ հուզիչ ֆոտոշարքին միասին ու հավատալ, որ սերն իրոք ապրում է մինչև խոր ծերություն։