Փոքրիկ երեխան լողավազանը հատում է մեկ շնչով (տեսանյութ)


12:56 , 1 հուլիս, 2013

Փոքրիկ Էլիզաբեթը, ում հայրը բուժեղբայր է, իսկ մայրը՝ փրկարար, հիանալի լողում է՝ գլուխը ջրի տակ պահած: Երեխան կարողանում է լողավազանը հատել մեկ անգամ շունչ վերցնելով:

Ծնողները որոշել են նրան լողալ սովորեցնել հենց Էլիզաբեթը ֆիզիկապես պատրաստ է եղել դրան: Փոքրիկի հետ պարապում է ISRWaterKids-ի մարզիչը:

Նրանք խորհուրդ են տալիս ծնողներին երեխաներին ջուրը չգցել ու սպասել, որ նրանք լողան: Դա և´ վտանգավոր է, և´ կարող է երեխայի մոտ ջրից վախ առաջացնել:

Տեսանյութը YouTube վիդեոհոսթինգում է հայտնվել է դեռևս անցած տարի, սակայն նոր է մեծ ժողովրդականություն ստացել: Այն դիտվել է ավելի քան 800 հազար անգամ, «հավանել է» ավելի քան 2700 օգտատեր: