Ինչպես է սիրելի խաղալիքը բնութագրում ձեր երեխային


21:45 , 18 սեպտեմբեր, 2019

Դուք, հավանաբար, նկատել եք, որ ձեր երեխան ինչ-որ մի կոնկրետ խաղալիք է նախընտրում։ Հոգեբանները նշում են, որ երեխաների ընտրությունն ուղիղ կապ ունի նրանց ներքին բնույթի հետ։

1. Կոնստրուկտոր

Կոնստրուկտորով ողջ օրը զբաղվող երեխաները նպատակասլաց են, կենտրոնացած և համառ։ Եթե նրանք մի բան որոշում են, ապա նրանց հետ պահել չեք կարող։ Նա մի քիչ կասկածամիտ է և ինչ–որ բանում համոզվելու համար պետք է ինքը փորձի։

2. Ծեփամածիկ (պլաստիլին)

Այս մարդիկ մշտապես սիրում են ինչ–որ բան փոխել, ձգտում են չբացահայտվածը ճանաչելու՝ մշտապես ինչ–որ բան կատարելագործելով։ Այս երեխաները պատրաստ են ստեղծել սեփական նոր իրականությունը, սակայն երբեմն նրանք չեն զգում իրական և երևակայական աշխարհների միջև սահմանը։

3. Գրքեր

Եթե երեխային չեք կարողանում պոկել գրքերից, նշանակում է՝ նա երազկոտ ճանապարհորդ է, երբեմն նույնիսկ առանց տնից դուրս գալու։ Կենցաղային խնդիրներն առանձնապես չեն անհանգստացնում այս մարդկանց, հատկապես եթե ձեռքի տակ կրկին մի լավ գիրք կա։

4. Երկաթուղի

Այս խաղալիքի սիրահարները միշտ ուրախ են նոր ծանոթություններին, քաղաքներ և երկրներ բացահայտելուն։ Նրանք սիրում են հարմարավետությունը, և եթե ինչ–որ բան դադարում է նրանց դուր գալ, առանց երկար մտածելու փոխում են այն՝ ըստ իրենց հարմարության։ Այս մարդկանց կյանքը երբեմն հանդիպումների և բաժանումների հերթափոխ կարելի է անվանել։

5. Նկարչություն

Եթե մանկության տարիներին երեխան տարվում է նկարչությամբ, ապա նա զգայուն է և կարողանոմ է հարաբերություններում նուրբ երանգներ արտահայտել։ Սակայն եթե արվեստին ինչ–որ բան խանգարել է, և այն չի արտահայտվել, ապա այդ ունակությունները թերի են մնում և հարաբերությունների նկատմամբ ռեակցիան էլ կարող է ագրեսիվ կամ վատատեսական լինել։

6. Գնդակ

Գնդակի սիրահարները չեն սիրում երկար մտորել և պլաններ կազմել։ Նրանք սիրում են միանգամից գործել։ Նրանք սիրում են ամեն բան արագ անել։ Այս մարդիկ հաճախ ազարտային են։ Նրանք սիրում են գիտակցել, որ իրենց ընդունում և գնահատում են։

7. Փափուկ խաղալիքներ

Սրանք նոր զգցողությունների ռոմանտիկ սիրահարներն են։ Այս մարդիկ չեն ընդունում ինտելեկտուալ աբստրակցիան, խաղերով տարվածությունը նրանց մեջ ի ծնե է դրված։ Նրանք ծանր են տանում կենցաղի միապաղաղությունը։ Նրանց օդի պես անհրաժեշտ են թարմ տպավորությունները։

8. Ֆոտոխցիկ

Այս մարդիկ սիրում են ամեն բան պահել հիշողության մեջ։ Նրանք ֆենոմենալ հիշողություն ունեն և կարող են անցյալի ամենաչնչին մանրամասներն էլ հիշել։ Նրանք դժվարությամբ են արտահայտում իրենց հույզերը և բավական կախված են շրջապատի գնահատականից։

9. Տիկնիկներ

Եթե երեխան չի տխրում տիկնիկների հետ, ապա հասուն տարիքում նա ուրախ կլինի ցանկացած նոր ծանոթության համար։ Իրական կյանքում նրանց հարաբերություններն այնքան էլ երկարատև չեն լինում։ Այս մարդիկ մշտապես նոր դեմքերի և պատմությունների փնտրտուքի մեջ են։ Նրանց ի ծնե տրված է ուսումնասիրել մարդկանց բնությունը։

10. Զինվորիկներ

Այս երիտասարդ ռազմավարները մանկուց սեր ունեն տակտիկական նպատակները պլանավորելու նկատմամբ։ Այս մարդիկ բավական հետևողական են։ Նրանք համոզված են, որ սկզբում պետք է ամեն բան լավ մտածել, իսկ հետո միայն՝ գործել։ Նրանք սիրում են մրցել և հաղթել։