Ալկոհոլը չարաշահած բալետի պարուհին օդանավակայանում հարվածել և կծել է ոստիկաններին


23:01 , 18 սեպտեմբեր, 2019

Բալետի պարուհին հարբած վիճակում կծել և ծեծել է բրիտանացի ոստիկանններին Լոնդոնի օդանավակայանում, հաղորդվում է LEO Affairs կայքը:

Իսպանուհի Դիանա Անդրեաս Ռիվերան հարբել է Հիթրոու օդանավակայանի փաբում, ինչի արդյունքում նրան արգելվել է ինքնաթիռ մտնել: Իրավապահները փորձել են նրան դուրս հանել շենքից և ոստիկանության մեքենան նստեցնել, բայց աղջիկը դիմադրել է:

https://i.dailymail.co.uk/1s/2019/09/14/11/18472336-0-image-a-55_1568456387299.jpg

Սկզբում նա կծել է ոստիկաններից մեկին, ապա հարվածել է նրա աճուկի հատվածին, որից հետո ճանկռել է մեկ այլ ոստիկանի: Բացի այդ, ինչպես պարզվել է ավելի ուշ, Ռիվերան իր հետ դանակ է ունեցել, որից, սակայն, չի օգտվել:

Այժմ կինը մեղադրվում է ոստիկանության ծառայողների վրա հարձակման և անօրինական սառը զենք կրելու մեջ: