Թրամփի դուստրը հանրության մեջ հայտնվել է ազդրերը ցուցադրող զգեստով


19:00 , 18 սեպտեմբեր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, հանրության մեջ հայտնվել է ձախ կողմում մեծ կտրվածք ունեցող զգեստով: Լուսանկարը հրապարակել է Daily Mail-ը: Պապարացիները լուսանկարել են 37-ամյա ձեռնարկատիրոջը և մոդելին, որը դուրս էր գալիս Վաշինգտոնում գտնվող տնից:

Նա հագել էր Beulah բրիտանական բրենդի մուգ կանաչ զգեստ, որի արժեքը կազմում Է 600 դոլար: Լուսանկարներում երևում է, թե ինչպես է քամին թռցնում զգեստի քղանցքը և մերկացնում նրա ազդրը: Իր կերպարն Իվանկա Թրամփն ամբողջացրել է բեժագույն նավակ-կոշիկներով և Chanel-ի մեծածավալ սև պայուսակով: