Եթե տղամարդն ասում է ձեզ այս բառերը, ուրեմն՝ փախեք նրանից


18:45 , 18 սեպտեմբեր, 2019

Ցանակացած հարաբերություններում (լինեն դրանք ընկերական, ռոմանտիկ կամ ծնող-երեխա) կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք ձեր առջև մանիպուլյատոր է։ Հաճախ դա այնքան էլ հեշտ չի լինում, երբեմն մենք սիրուց այնքան ենք կուրացած լինում, որ պարզապես չենք ցանկանում նկատել ակնհայտ բաները։ Հետո, իհարկե, շատ ենք զղջում։

Հոգեբանները արտահայտությունների մի ամբողջ շարք են առանձնացրել, որոնք օգտագործում են գրեթե բոլոր մանիպուլյատորները և հատկապես այն պահին, երբ ցանկանում են վերահսկել ձեզ։ Ուշադիր եղեք և թույլ մի տվեք, որ ձեզ մատների վրա խաղացնեն նույնիսկ ամենամոտ ու հարազատ մարդիկ։

Երբ քննադատում են այս խոսքերով

«Մի վիրավորվիր, բայց…», «Կարողացիր ընդունել քննադատությունը», «Դու միշտ նեղանում ես», «Չէ՞ որ սա կատակ էր»…

Երբ ձեզ փորձում են արժեզրկել

«Երանի քո խնդիրներն իմը լինեին…», «Կարևորը խելացի ես», «Ես քեզ հետ չեմ խոսում»…Couple in bed

Երբ ի ցույց են դնում տարիքը

«Մի վիճիր մեծերի հետ», «Հո փոքր երեխա չես», «Լրջացիր․․․», «Ուրիշները քո տարիքում արդեն…», «Դա ցանկացած հիմար էլ կկարողանա»…

Ամոթ

«Տղամարդ եղիր», «Քեզ աղջկա պես մի պահիր», «Առանց նվնվոցի», «Հավաքիր քեզ, փալաս», «Քեզ վրա նայիր», «Դու այնքան եսասեր ես»։

Երբ մեղքի զգացում են փորձում ներշնչել

«Ես այնքան բան եմ արել քեզ համար», «Լավագույն տարիներս եմ տվել քեզ», «Անշնորհակալ»։

Երբ փորձում են վախեցնել

«Կգնաս, փողոցները կավլես», «Վերջում փողոցում ես մնալու», «Իրավաբանականն ավարտիր, հետո արա, ինչ ուզում ես»։

The guy ignores the girl

Պասիվ ագրեսիա

«Կռահիր, թե ինչից եմ վիրավորվել», «Դու պետք է գլխի ընկնեիր», «Ես գիտեմ, թե ինչ նկատի ունեիր», «Իսկ ես քեզ ասում էի»։

Չընդունում

«Կուզենայի, որ դու լինեիր…», «Քեզ նման մարդկանց պետք է…», «Բարձր եղիր այդ ամենից» և «Ավելի պարզ եղիր», «Քեզ հետ խոսելն անհնար է»։

Երբ փորձում են քեզ սխալ հանել

«Ես նման բան երբեք չեմ ասել», «Դա դու ես հորինել», «Քեզ թվացել է», «Դու մոռացել ես, իսկ ես հիշում եմ», «Դու ամեն բան ստում ես»։