Թրամփը ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական կնշանակի Ռոբերտ Օ՛ Բրայենին


19:57 , 18 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդական կնշանակի Ռոբերտ Օ՛ Բրայենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ուրախ եմ հայտարարելու, որ Ռոբերտ Օ՛Բրայենին, որն այժմ մեծ հաջողությամբ Պետդեպարտամենտում աշխատում Է նախագահի՝ պատանդների գործերով հատուկ պատվիրակ, կնշանակեմ ազգային անվտանգության հարցերով մեր նոր խորհրդական: Ես վաղուց եւ շատ եմ աշխատել Ռոբերտի հետ: Նա գերազանց գլուխ կհանի»,-գրել Է Թրամփը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: