16:35 , 19 սեպտեմբեր, 2019Սեպտեմբերի 28-ին տեղի է ունենալու ամենամասշտաբային Segafredo Trek Yerevan 2019 հեծանվաերթը:
Արդեն երրորդ տարին անընդմեջ Segafredo Zanetti ընկերությունն իրականացնում է Segafredo Trek հեծանվաերթ, քարոզելով առողջ ապրելակերպ:
2018-ի մրցույթի հաղթողները ստացան արժեքավոր նվերներ, առաջին տեղը զբաղեցնող մասնակիցը ստացավ Իտալիայի ուղեգիր։
Այս տարի ևս Segafredo-ն հրաշալի հնարավորություն է տալիս հեծանիվի սիրահարներին և պրոֆեսիոնալներին համախմբվելու և մասնակցելու հեծանվաերթի, որում կխաղարկվեն մի շարք նվերներ մասնակիցների համար՝ 2 տոմս դեպի Փարիզ՝ Air France-ի կողմից, 1 տարվա անդամակցության քարտ՝ Reebok Sports Club Armenia-ի կողմից, և «Trek» հեծանիվ՝ MyBike-ի կողմից: Միջոցառման գլխավոր գործնկերը Evocabank-ն է:


Blognews.am-ի հետ զրույցում Segafredo Zanetti սրճարանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավար Մելանյա Բաբայանը նշեց, որ միջոցառումը տարեցտարի ընդլայնվում է: «Անցած տարի մենք հեծանվավազքը կազմակերպել էինք այգում, փակ տարածության մեջ, իսկ այս տարի միջոցառումն արդեն կիրականացվի մեր սիրելի Երևանյան փողոցներում:
Միջոցառման մեկնարկը կլինի Աբովյան 36-ից՝ Segafredo-ի մոտից, ժամը 10:00-ից, իսկ ավարտը և հիմնական միջոցառումը տեղի կունենան Ազնավուրի անվան հրապարակում, լինելու է համերգային ծրագիր և, իհարկե, խաղարկություն, որն այս անգամ այլ կերպ է կազմակերպվել, որպեսզի ավելի արդար լինի:
Քանի որ անցած տարիներին սա մրցույթ էր, և հեծանվորդները միմյանց հետ էին մրցում, կար հաղթողների 3 տեղ, բայց հիմա մրցույթ չի լինելու, որովհետև մասնակիցների հեծանիվների մոդելները տարբեր են, աղջիկները տղաների հետ մրցելիս հաղթելու քիչ հնարավորություն են ունենում, կան պրոֆեսիոնալներ և ուղղակի սիրահարներ, մասնակիցների դիտարկումները հաշվի առնելով, այս անգամ կլինի ուղղակի խաղարկություն, որի հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով: Այս տարի մենք ունենք նաև հյուր Իսպանիայից՝ Մարկել Իրիզարը՝ Trek Segafredo հեծանվային ակումբի պրոֆեսիոնալ մարզիկը, ով գալիս է միանալու հեծանվային տոնին և առաջնորդելու հեծանվաերթի բոլոր մասնակիցներին»:
Մասնակիցները պետք է լինեն 18 տարին լրացած անձինք, միջոցառմանը պետք է գրանցվել նախապես։ Մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով:


