Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կառավարությունը նախատեսում է քննարկել բոլոր տեսակի թմրանյութերի օրինականացման հարցը, եթե դա առաջարկվի թագավորական կոմիսիայի կողմից:
«Չկա ավելի կարևոր բան, քան մեր քաղաքացիների կյանքի պահպանությունը: Թամրանյութերի հանդեպ մեր ներկայիս մոտեցումը չի համընկնում այդ գաղափարին»,- հայտնել է Դայեն Էբոթը՝ ստվերային գրասենյակի քարտուղարը:
Նա ասել է, որ կուսակցությունը «թագավորական կոմիսիա կստեղծի, որն անկախ կլինի և կուսումնասիրի թմրանյութերին առնչվող օրենսդրությունն ու քաղաքականությունը, որպեսզի հետագայում լուծեն դրա հետ կապված հանրային առողջապահության խնդիրները»:
Այնուհետև լեյբորիստները կիրականացնեն այդ կոմիսիայի համապատասխան առաջարկը, եթե վերջինս առաջարկի վերացնել մի քանի կամ անգամ բոլոր տեսակի թմրանյութերի, ներառյալ՝ կոկաինի և հերոինի համար նախատեսված քրեական պատասխանատվությունը:
Թմրանյութերի չարաշահումը կանխարգելելու համար կստեղծվեն պետական կլինիկաներ, որտեղ օգտագործողները կկարողանան անվտանգ կերպով ներարկումներ կատարել:
Պորտուգալիայում, որը թմրանյութերն օրինականացրել է 2001 թ., ՄԻԱՎ-ով վարակվածների թվի նվազում է գրանցվել, ինչը կապված է ներարկվող թմրանյութերի օգտագործման հետ: Կանաբիսի օգտագործման մակարդակն այստեղ կայուն ոչ բարձր է, մինչդեռ Մեծ Բրիտանիայում այն շարունակական աճ է գրանցում:
Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Դևիդ Լոմին ասել է, որ ուրախ է տեսնել, որ իր կուսակցությունը «պատրաստ է գիտական մոտեցում ցուցաբերել թմրանյութերին վերաբերող բարեփոխումներին»: Նա ավելացրել է. «Թմրանյութերի դեմ պայքարով մենք ֆինանսավորում ենք բանդաներին, խրախուսում ենք հանցագործությունը, վտանգում երեխաներին»: