Հրեաներին ոչնչացնելուց առաջ նացիստները սպանել են հարյուրհազարավոր հաշմանդամների. սարսափելի ճշմարտություն


21:00 , 18 սեպտեմբեր, 2019

Պատմությունը շատ հանելուկներ ունի, որոնք այդպես էլ չեն բացահայտվել, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք ուսումնասիրել այն և չիմանալ ոչինչ մեր անցյալի մասին:

Այն մասին, որ նացիստները սպանում էին հրեաներին, ամենայն հավանականությամբ, գիտեն բոլորը, սակայն քչերն են տեղյակ, որ նացիստների առաջին զոհերը սահմանափակ կարողություններ ունեցողներն են եղել: Մոտ վեց միլիոն հրեայի սարսափելի ցեղասպանությունն իրականում նացիստների կողմից կատարված Հոլոքոստի միայն վերջին դրվագն էր:

Շոկային թվեր

1939 թվականից ի վեր 300,000 հաշմանդամներ թունավորվեցին գազով կամ մահացու ներարկումներ ստացան Գերմանիայում և Ավստրիայում: Դա օգնեց նացիստական ռեժիմին «կատարելագործել» սպանությունների համակարգը:

Հենց Բրանդենբուրգում կանխամտածված նախագծի իրականացման առաջին վայրում փորձարկվեցին զանգվածային սպանության մեթոդները: Սկզբում նացիստները սպանում էին հաշմանդամներին, ապա՝ հրեաներին և նրանց, որոնց համարում էին «ոչ պիտանի»: Մահվան ճամբարներ հայտնվեցին Տրեբլինկում, Բելժեցում և Սոբիբորում:

Այն ամենը, ինչը կատարվում էր 1940-ականներին Օսվենցիմի, Դահաուի և Տրեբլինկի գազային խցերում, ավելի քան մասշտաբային էր: Սակայն սկիզբը դրվել է Գերմանիայի ծերանոցներից, բուժական հաստատություններից և հոգեբուժական կենտրոններից:

Ի՞նչ դեր ունեին բժիշկները

Հարցը հանելուկային է, սակայն որոշ մտքեր է տալիս 1920 թ. լույս տեսած «Թույլատրել ոչնչացնել անարժան կյանքը» խորագրով գիրքը, որի հեղինակը Ալֆրեդ Հոշան էր: Վերջինս Կառլ Բինդինգի հոգեբանն ու իրավաբանն էր: Նրա գիրքը նմուշ դարձավ հաշմանդամներին ոչնչացնելու համար, ինչն իրականում արեց Երրորդ ռեյխը: Ցավոք, անգամ մեր օրերում կան մարդիկ, որոնք հաշմանդամությունը շարունակում են համարել «անարժանություն»: Հնարավոր է, որ դրա հիմքում ընկած են պատմության և գիտության մասին տեղեկություններ չունենալը, փաստերին չտիրապետելը: