96-ամյա վետերանն ամուսնացել է տղամարդու հետ


16:34 , 18 սեպտեմբեր, 2019

Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս 96-ամյա Ջորջ Մոնթեգյուն ամուսնացել է իր սիրելի տղամարդու հետ, հաղորդում է The Mirror-ը:

1997-ին՝ 73 տարեկան հասակում, Մոնթեգյուն հանդիպել է իր ներկայիս ամուսնուն՝ Սոմչային, և բացահայտել է իր կողմնորոշումը:

Դրանից առաջ տղամարդը 21 տարի ամուսնացած է եղել կնոջ հետ և երեք երեխաների հայր է: Կնոջ խոսքերով՝ նա միշտ իմացել է, որ ամուսինը գեյ է:

Այժմ պատերազմի հերոսն ամեն տարի մասնակցում է գեյ շքերթների՝ իրեն անվանելով գյուղի ամենածեր գեյը: Տղամարդը խոստանում է ապրել մինչև 100 տարի, որպեսզի վայելի իր կողմնորոշումը: