Կարծես, աստիճանաբար կորցնում ենք զգոնությունն ու ինքնապաշտպանական բնազդները


16:18 , 18 սեպտեմբեր, 2019

Այսօր գրեթե բոլոր հայկական ռեյթինգային կայքերն (այդ թվում՝ վարչապետին պատկանող «Հայկական ժամանակը») իրենց պարտքն էին համարել Ադրբեջանի ՊՆ նախարարի հիմար սպառնելիքները թարգմանել ու ակտիվ տարածել: Նախկինում ԶԼՄ-ների նման գործելաոճը համարվում էր մեդիա անգրագիտություն, քննադատվում էր հանրության կողմից, նույնիսկ եղել են դեպքեր, որ ֆլեշմոբեր են արվել ու unlike արել այդ մեդիաների ֆեյսբուքյան էջերը:

Կարծես, աստիճանաբար կորցնում ենք զգոնությունն ու ինքնապաշտպանական բնազդները՝ դառնալով հակահայկական պրոպագանդան տարածողը մեր հասարակության մեջ ու դրա ազդեցությունը մեծացնողը:

Խնդրում եմ, դա չարդարացնեք մեդիա ազատությամբ: Ինֆորմացիոն պատերազմն ունի իր կանոնները: