14:51 , 18 սեպտեմբեր, 2019ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած առաջարկությունը՝ Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու մասին։