Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը հնարավոր է՝ չմասնակցեն ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին


15:22 , 18 սեպտեմբեր, 2019

Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը հնարավոր է՝ չմասնակցեն ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին: Պատճառն այն է, որ նրանք ԱՄՆ մուտքի արտոնագիր դեռ չեն ստացել: Զարիֆն այսօր լրագրողներին ասել է, թե հստակ չէ՝ կմեկնեն Նյու Յորք, թե ոչ:

Նկատենք, որ օգոստոսի 1-ին Միացյալ Նահանգներն Իրանի ԱԳ նախարարի անունն ընդգրկել էր պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:

Տեսանյութն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շարժառիթների և հետևանքների մասին է: