Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու նախագիծ


16:11 , 18 սեպտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Ռումինիայի Սենատը 2019թ․ սեպտեմբերի 18-ին  միաձայան ընդունել է Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբսուք»-ի իր էջում գրառում է կատարել Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։

Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից և ստորագրվի երկրի նախագահի կողմից»,- գրել է դեսպանը։