Սխալներով տողադարձերը՝ ընդամենը դիզայներական լուծում


15:32 , 18 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված պաստառների դիզայնի հեղինակն է դիզայներ Վիլյամ Կարապետյանը։ Ինչ կապված է  արվեստի, դիզայնի հետ, միշտ սուբյեկտիվ է, ունի դրական, բացասական արձագանքներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին, թե դժգոհություններ են հնչում պաստառներում ներկայացված անընթեռնելի տառատեսակի, սխալ արված տողադարձերի հետ։

Նա նշեց, որ իրենց աշխատանքային խումբն է ընտրել հենց այդ դիզայնը. «Բնականաբար, ուղղագրության խնդիր չի եղել։ Տրամաբանությունը սիմետրիան է, որպեսզի, օրինակ, լինի քառակուսի։ Եթե նույն տառատեսակն օգտագործեինք և տողադարձն արվեր այնպես, ինչպես ընդունված է, սիմետրիա չէր ստացվի։ Ընդամենը դիզայներական լուծում է  և ոչ ավելի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ