Վալերիյ Օսիպյանն ազատվել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնից


13:54 , 18 սեպտեմբեր, 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիր։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝

Վալերիյ Օսիպյանին ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- նշված է նախագահի հրամանագրում։