«Տղամարդիկ կարծես երեխաներ լինեն». հոգեբանները բացատրում են, թե որ տղամարդիկ են իրենց պահում երեխաների նման և ինչու


14:03 , 18 սեպտեմբեր, 2019

«Տղամարդիկ կարծես երեխաներ լինեն»․ արտահայտություն, որով իր դժգոհախառը հիասթափությունն է արտահայտում գրեթե յուրաքանչյուր կին ու վերջում էլ մի հուսահատված հոգոց քաշում: Իսկ մենք փորձենք հասկանալ՝ տղամարդ-երեխա արտահայտությունն առաջին անգամ որտեղից է եկել, ու առհասարակ, ինչ է նշանակում, մի խոսքով՝ հասկանանք «քիդալթ» հոգեբանական տերմինը:

Այս բառն առաջացել է անգլերեն «kid»-երեխա և «adult»-չափահաս բառերից ու նկարագրում է այն մարդկանց, ովքեր, չնայած իրենց տարիքին, շարունակում են երեխայական վարքով առանձնանալ: Հետաքրքիր է, որ «The New York Times»-ը քիդալթ հասկացությամբ 1985թ․-ին առաջին անգամ նկարագրել է տղամարդկանց, ովքեր դեռ մուլտֆիլմեր են նայում, համակարգչային խաղեր խաղում ու տարված են մանկական զբաղմունքներով:

Հենց այս հայտնի ամսագրի շնորհիվ էլ քիդալթ ասելով առաջին հերթին հասկանում ենք տղամարդկանց, ովքեր, չնայած չափահաս ու հասուն լինելուն, շարունակում են իրենց երեխայի պես պահել: Մեզ հայտնի առաջին քիդալթը սիրված հերոս Փիթեր Պենն է, ով ոչ մի կերպ չէր ուզում մեծանալ ու փախել էր մանկության աշխարհ:

Այս մուլտհերոսի շնորհիվ է, որ երեխայական վարքով առանձնացող տղամարդկանց բնորոշում են որպես Փիթեր Պենի սինդրոմով տառապողների: Հիմա հասկանանք, թե ինչպես են տարբերվում քիդալթ տղամարդիկ մյուսներից: Որպես կանոն, ըստ հետազոտությունների, նրանք`

- 30-ն անց տղամարդիկ են,
- սիրում են փախչել իրականությունից,
- աշխատում են տարիներ շարունակ նույն օֆիսում,
- ունեն միջին մակարդակի IQ,
- Եվ, ուշադրություն, գրեթե միշտ միայնակ են ու չեն կարողանում ընտանիք կազմել։

Քիդալթային վարքը սոցիոլոգները բացատրում են այսպես. այս տղամարդիկ մանկության տարիներին զրկված են եղել համակարգչից, մուլտեր կամ անիմացիաներ նայելու հնարավորությունից ու այժմ, անտեսելով համընդհանուր վարքի կանոնները, ցանկանում են լրացնել այդ բացն ու հավերժ մանուկ մնալ:

Այսպիսով՝ տարիների ընթացքում նրանց մանկական կարոտն ու մանկական ցանկությունները չեն մարում, և նրանք փնտրում են մանկական հետաքրքրություններ՝ ներկայիս դաժան մեծերի աշխարհից փախչելու ու նորից իրենց տաքուկ տեղը մանկության մեջ գտնելու համար։ 

Հոգեբանները խորհուրդ են տալիս կանանց այստեսակ տղամարդկանց հանդիպելիս փորձել նրանց ցույց տալ, որ ներկայիս կյանքն այնքան էլ վատը չէ ու ցույց տալ «հասուն» կյանքի առավելությունները կամ համակերպվել նրանց էության հետ ու նրանց հետ միասին տեղափոխվել մանկական հրաշքների աշխարհ։