Վրաստանում արգելել են պլաստիկ տոպրակների օգտագործումը. ժամանակն է, որ Հայաստանն էլ անցնի այդ ռեժիմին (Photo)


21:30 , 18 սեպտեմբեր, 2019

Վրաստանում 2019-ի ապրիլին լիովին արգելվել են պոլիէթիլենային տոպրակների արտադրանքը և օգտագործումը:  Երկիրն այդ արգելքին անցել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին:

Այժմ արգելքը վերաբերում է ցանկացած տեսակի տոպրակներին:

Այն ընկերությունները, որոնք կշարունակեն դրանց արտադրանքը, կտուգանվեն 500 լարիով (մոտավորապես $185,87): Կրկնված օրինախախտումները կտուգանվեն 1000 լարիով ($371,75):

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը պնդում է, որ նոր կանոնների ներդրման անհրաժեշտություն է առաջացել շրջակա միջավայրի վրա պլաստիկի աճող բացասական ազդեցությունից հետո:

Գործակալությունը հայտնում է, որ 2014 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր քաղաքացի յուրաքանչյուր տարի, միջին հաշվով, օգտագործվում է 525 պլաստիկ, մինչդեռ Իռլանդիայում այդ թիվը 14 է, իսկ Դանիայում և Ֆինլանդիայում՝ ընդամենը չորս: