Իշխանության ներսում առկա է ճգնաժամ, որը գնալով խորանում է


12:01 , 18 սեպտեմբեր, 2019

Այսօր Հայաստանում խոսակցությունների հիմնական թեման ներքաղաքական ճգնաժամն է, և հրաժարականների շարքը վկայում է այն մասին, որ երկրում, ավելի կոնկրետ՝ իշխանության ներսում, առկա է ճգնաժամ, որը գնալով խորանում է։ Ուզում եմ ասել, որ պետք է լինի գաղափարական վեճ, և վեճի մեջ է իրականությունը պարզվում, ու լիրիկայով պետություն չես կառուցի: Կա մի էսպիսի հասկացություն, որ միշտ ակտուալ է. մեզ՝ հայերիս մոտ կա հետևյալ մասնագիտությունը՝ քիթ-կոկորդ-ականջաբան, որը բացվում է այսպես. քիթը մտցնում ենք մեզ չվերաբերող հարցի մեջ, հետո՝ խոսում և ապա նոր՝ լսում։ Ռուսների մոտ հակառակն է՝ ухо-горло-нос, այսինքն՝ նախ՝ լսում են, հետո՝ խոսում, և հարկ եղած դեպքում՝ նոր քիթը մտցնում։ Ի՞նչ եմ ուզում սրանով ասել, ժողովուրդ ջան. լսե՛ք, խոսե՛ք և ապա նոր (եթե դա, իհարկե, ձեր գործն է) քթներդ մտցրեք։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ քաղաքականության մեջ չեն նեղանում, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ:

Հ.Գ. «Գոնե ձևի համար մի երկու պրապորշչիկ նստեցնեիր, որ մեր սիրտը հանգիստ լիներ»։