Մաուգոժատա Լուժինցկան և Պյոտր Բարլոգան արդեն երկու տարի է՝ միասին էին ապրում: Տուն էին կառուցում, պատրաստվում ամուսնանալ, երազում էին երեխաներ ունենալու մասին: Սիրում էին ճամփորդել, բացահայտել նոր վայրեր. այս երկու տարիների ընթացքում հասցրել էին 20 երկիր այցելել: Հայաստանի մասին շատ էին լսել, բայց չէին եղել: Որոշել էին՝ համատեղ հաջորդ ուղևորությունը պիտի հենց դեպի Հայաստան լինի:
«Մենք լեռների սիրահար ենք. Արագած բարձրանալը Պյոտրի միտքն էր. համացանցում հետաքրքիր տեղեկություններ էր կարդացել, որ դա քայլարշավի համար լավ տեղ է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Մաուգոժատան:
Նա վերհիշում է Արագած բարձրանալու ու սարսափելի միջադեպի մանրամասները: Ասում է՝ Պյոտրն առջևից էր քայլում.