ԱԱԽ նիստ. հերթական հաղորդագրությունը՝ արտահերթ իրադարձությունների ֆոնին


10:53 , 18 սեպտեմբեր, 2019

ԱԱԽ նիստից հանրային իֆորմացիայից հայտնի է դառնում, որ, մեջբերում եմ.

«Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի կապակցությամբ կարող ենք արձանագրել, որ իրադարձությունները և զարգացումներն ընդհանուր առմամբ տեղի են ունենում մեր կանխատեսումների, մեր գնահատականների շրջանակում, ինչը նշանակում է, որ մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը, անվտանգային միջավայրի զարգացումը, ինչը նաև իր հերթին նշանակում է, որ մեր նախապատրաստությունները, մեր աշխատանքները՝ կապված Հայաստանի անվտանգային իրավիճակի բարելավման և պետական կառույցների աշխատանքի հետ, համարժեք են տեղի ունեցող իրադարձություններին, ինչը շատ կարևոր է»:

Հայաստանի շուրջ «կանխատեսելի» զարգացումներում՝

Եթե շարժվենք գաղտնիության կանխավարկածով, ապա գոնե հանրային հնչողության հարցերին, այս դեպքում՝ Վանեցյանի պաշտոնանկությանը, մամուլի քարտուղարի մակարդակով տված չփաստարկված արձագանքից զատ, լավ կլիներ՝ դիրքորոշում ներկայացվեր:

Մինչդեռ ունենք այն, ինչ ունենք, ու այս պարագայում հարց է առաջանում. ԱԱԽ նիստից հայտնի տեքստում տեղ գտած «կանխատեսելի զարգացումներին» իշխանությունների «ադեկվատ գնահատականը», որքանո՞վ է առնչվում պետական կամ հանրային շահին:

Հ.Գ. Ուժային մյուս կառույցների ղեկավարների առայժմ հիպոթետիկ հրաժարականներին չեմ անդրադառնում: