«Ժողովուրդ»․ Ո՞վ կփոխարինի Վալերիյ Օսիպյանին. քննարկվում է մեկ հավակնորդի թեկնածություն


10:51 , 18 սեպտեմբեր, 2019

«Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, վճռվել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: