«Փնտրում եմ աշխատանք». Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի սկանդալային տեղակալ Արամ Մանուկյանն ազատվել է աշխատանքից


09:34 , 18 սեպտեմբեր, 2019

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Իմ աշխատանքից ազատման դիմումը էս թեմաների հետ կապ չունի։)

Հ․Գ․ Փնտրում եմ աշխատանք»,- գրել է նա։

Մեկնաբանությունների հատվածում նա գրել է, որ լրջորեն է խոսում այս մասին:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ևս Մանուկյանը նման գրառում էր արել, հետո հայտարարել, որ իր բջջային հեռախոսն էին գողացել, իր փոխարեն գրառում արել:

Արամ Մանուկյանը նաև հանդես է գալիս Ամուլսարի հանքի շահագործման դեմ: