Տպավորություն է, որ ԼՀԿ-ն, լինելով ընդդիմություն, քողարկված ձևով աշխատում է Փաշինյանի հետ. քաղաքագետը՝ ԼՀԿ -ի առաջարկն իշխանության կողմից ընդունելու մասին


23:14 , 17 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ ուժային կառույցների ղեկավարների պաշտոնները քաղաքականացնելը ճիշտ մոտեցում է: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այնպիսի  տպավորություն է, որ փաստացի իշխանությունն ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը հարմարացրեց կոնկրետ  ԼՀԿ-ի առաջարկի հետ:

Նշենք, որ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական համարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» հեղինակած օրենքի նախագիծը:

«Հիշո՞ւմ եք, որ երբ ԼՀԿ-ն նույն առաջարկն անում էր ընդամենը մի քանի ամիս առաջ, «Իմ քայլը» դաշինքի անդամները ջանասիրությամբ մերժում էին առաջարկը և ինչպիսի հիմնավորումներ էին բերում, թե իբր դա հնարավոր չէ աշխատեցնել: Բայց պարզվեց այն պահին, երբ որ Փաշինյանին շահավետ եղավ Վանեցյանին ինչ-ինչ պատճառներով հրաժարականի ուղարկել, նրանք միանգամից ԼՀԿ-ի առաջարկն օգտագործեցին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ