Աջակցություն չկա, ցեցը մեր համայնքից չի հեռացել. Արարատում ցեցը շարունակում է վնասել լոլիկի բերքը, թեև վարչապետը հանձնարարել էր լուծել խնդիրն այս տարի


21:05 , 17 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Հարավամերիկյան ցեցը շարունակում է մեծ վնասներ հասցնել Արարատի և Արմավիրի մարզի լոլիկի ցանքատարածքներին, թեև ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները պնդում են, որ պիլոտային ծրագրի շրջանակում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ լոլիկի պտուղները և բույսերը կոնկրետ Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում վնասատուներից զերծ են:

Արարատի մարզպետարանից Tert.am-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել են մարզում լոլիկի ցանքատարածքների 5 տարիների վերաբերյալ տվյալները։ Ըստ այդմ՝ 2015-ից մինչև 2019 թվականը լոլիկի ցանքատարածքները կրճատվել են ավելի քան 1200 հեկտարով։

2015-ին մարզում լոլիկի ցանքատարածքները կազմել են 3343.6 հա, որից 85 հա-ը՝ փակ գրունտում, 3258.6 հա՝ բաց գրունտում: 2016թ-ին, ընդհանուր առմամբ, մարզն ունեցել է 3432 հա լոլիկի ցանքատարածք, որից 91 հա՝ փակ, 3341՝ բաց գրունտում:

2017-ին լոլիկի ընդհանուր ցանքատարածքները մարզում եղել են 2641.6 հա, որից փակ՝ 97. 784 հա, բաց՝ 2543.8 հա: 2018-ին Արարատի մարզում մշակվել է 2069 հա լոլիկ, որից փակ՝ 127.78 հա, բաց դաշտում ՝ 1941.2 հա: 2019-ին մշակվել է ընդամենը 2094 հա, որից փակ՝ 147.8 հա, բաց՝ 1946.2 հա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ