Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա Սորոսի արձանի բացումը. ՎԵՏՕ


18:54 , 17 սեպտեմբեր, 2019

Analitik.am-ը գրում է․

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի դիմաց (հասցեն՝ Թումանյան փողոց 2-րդ փակ., տուն 7/1) տեղի է ունենալու Ջորջ Սորոսի արձանի հանդիսավոր բացումը:

Հրավիրում ենք բոլորին մասնակցելու ուրախ տոնակատարությանը, որի ընթացքում ներկաները կարող են լուսանկարվել Սորոսի արձանի հետ, վայելել դասական երաժշտություն և մասնակցել #Antisoros_challenge ակցիային: