Վրացի դիզայները ալկոհոլի սիրահարների համար կոշիկ է ստեղծել


20:21 , 17 սեպտեմբեր, 2019

Ֆրանսիական Vetements նորաձևության բրենդը, որի հիմնադիրը վրացի մոդելյոր Դեմնա Գվանսալիան է, «երեկույթների համար կոշիկ» է թողարկել։ Նորույթի լուսանկարը հայտնվել է ընկերության Instagram-ի էջում, սեպտեմբերի 14-ին։

Երկարաճիտ սև կաշվե կոշիկների կրունկի մեջ դիզայները շշի մետաղական բացիչ է տեղադրել։

Երկրպագուները հիացմունքով են արձագանքել նորույթին։ «Հանճարեղ է»,– մեկնաբանություններում գրել է ամերիկյան դիզայներ Մարկ Ջեյքոբսը։

Բրենդի կայքում այս կոշիկները վաճառվում են 1395 դոլարով։

Նշենք նաև, որ Դեմնա Գվանսալիան Balenciaga բրենդի կրեատիվ տնօրենն է։