Սերիական մարդասպանին բռնել են ԴՆԹ անալիզի հիման վրա


19:00 , 17 սեպտեմբեր, 2019

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ սերիական մարդասպանին։ Մասնագետները կապ են գտել զոհերի և նրա ծխախոտի վրա ԴՆԹ–ի միջև։

Նախնական տվյալների համաձայն՝ 37-ամյա Ռոբերտ Հեյսը 2005 թվականին Ֆլորիդայում չորս կնոջ է սպանել։

Հեյսին արդեն մեղադրում են մարմնավաճառ Ռեյչել Բեյի սպանության մեջ, որին նա խեղդամահ է արել 2016 թվականին։

Փորձաքննություններից և ԴՆԹ անալիզներից հետո քննիչները ենթադրել են, որ Հեյսը ևս երեք կնոջ է սպանել, երբ սովորել է քոլեջում։ Նրա բոլոր զոհերը գտնվել են մերկ, դեմքով դեպի ներքև դիրքում։

Հեյսը ավարտել է քոլեջը քրեական իրավունք մասնագիտությամբ։

Նրան հաջողվել է բռնել այն բանից հետո, երբ քննիչները ստացել են նրա ԴՆԹ պրոֆիլը վերջին զոհի վրայից։

Հետապնդման ընթացքում ոստիկանները կարողացել են վերցնել նրա ծխախոտի մնացորդը, որը նա թողել էր ավտոբուս նստելուց առաջ։