Ուկրաինայում աղբավայրում բնակվող 12-ամյա աղջիկը երեխա է ունեցել


18:21 , 17 սեպտեմբեր, 2019

Ուկրաինական Ռովնո քաղաքում 12-ամյա գնչու աղջիկը երեխա է ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Օբոզրեվատելը», աղջկա ընտանիքը փաստացի ապրում է աղբանոցում, ընդ որում՝ դեռահասը գրանցված է Անդրկարպատյան շրջանի գյուղերից մեկում:

Երբ սկսվել են ծննդաբերական ցավերը, աղբանոցի հսկիչները շտապօգնություն են կանչել: Միևնույն ժամանակ, աղջիկը չէր հասկանում ռուսերեն կամ ուկրաիներեն:

Ծնունդն ընդունել են Ռովենի շրջանի պերինատալ կենտրոնի բժիշկները: Այդ պահին, ինչպես նշել են բժիշկները, աղջիկը «չէր գիտակցում, թե ինչ է իր հետ կատարվում»: