Ըստ լուրերի` Արթուր Վանեցյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել, սակայն քանի որ որդին գործող իշխանության մաս էր, գործին ընթացք չէին տվել։
Պետական եկամուտների կոմիտեն հերքում է մամուլում հայտնված լուրերը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Sputnik Արմենիայինհայտնեց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը։