Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան


12:51 , 17 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

«Բնականաբար մենք իշխանության ներքին որևէ բանի չենք տիրապետում, բայց այսպես կոչված մեր քաղաքական ինտուիցիան մեզ հուշում է, որ պարոն Վանեցյանի կողմից արված հայտարարությունը հեռուն գնացող  է»,- խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին։

Մարուքյանի կարծիքով՝ այդ հայտարարությամբ նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է իր գործը շարունակել քաղաքականության մեջ։

Ինչ վերաբերում է հարցին, թե իրենք գո՞հ էին ԱԱԾ արդեն նախկին տնօրենի աշխատանքից, պատգամավորն ասաց. «Մենք շատ նորմալ, ջերմ հարաբերություններ ենք ունեցել պարոն Վանեցյանի հետ։ Մեզ համար նրա հրաժարականը անակնկալ է եղել»։

Լրագրողի հարցին, թե իշխանության հետ պայմանավորվա՞ծ պետք է Վանեցյանը քաղաքական գործունեությամբ զբաղվի, Մարուքյանը պատասխանեց. «Ոչ, տեքստից ես չեմ տեսնում պայմանավորվածություն։ Ես նաև Փաշինյանի տեսակը գիտեմ, նա երբեք չի պայմանավորվում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ