Համաշխարհային տնտեսությունը հենց հիմա քայլում է նոր ճգնաժամի եզրով:
Ամենատեսանելի ու պրիմիտիվ գնահատմամբ՝ խնդիրը, գլոբալ առնչությունից զատ, մեզ համար ունի երկակի ազդեցություն.
1. Ոչ հեռու ապագայում սպասվող ռուս-հայկական բանակցություններում գազի գնի հետ կապված ներկայումս ձևավորվում է գնի թանկացման լրացուցիչ հիմք՝ ի հավելումն ռուսական կողմի հիմնավորումների:
2. Հարևան Իրանի հետ Հայաստանի կենսական նշանակության հարաբերություններն ավելի սուր անկյան ներքո կիտվեն հայ-ամերիկյան ենթաօրակարգում, ընդ որում, հիշեցնեմ, որ այսօրինակ զարգացումները՝ Փաշինյանի՝ ԱՄՆ սպասվող այցին ընդառաջ:
Բայց մենք, նստած ծառի տակ, նկարում ենք հարյուր փաստ: