Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը. ուղիղ


11:52 , 17 սեպտեմբեր, 2019

13։19

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու միջնորդությունը, Քոչարյանը կմնա կալանքի տակ:


11։45

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդեց վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը:

Այս ընթացքում Շենգավիթի դատարանի դիմաց են հավաքվել նաև Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և նրան դատապարտելու պահանջ ներկայացնողները:

Բողոքի ակցիաներին և նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

_