«Ժամանակ». Արցախում ՏԻՄ ընտրություններին «Ազատ հայրենիքի» հաղթանակը ստիպել է նախագահի այլ հավակնորդների վերանայել ընտրություններին իրենց մասնակցության հարցը


10:52 , 17 սեպտեմբեր, 2019

«Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հաղթանակը ստիպել է նախագահի այլ հավակնորդների վերանայել նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հնարավորությունը:

ԱՀ 228 համայնքներից 150-ում հաղթել էին «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչները: Համայնքներում հաղթած ոչ կուսակցական թեկնածուների մի մասն էլ գրավոր կամ բանավոր դիմել է «Ազատ հայրենիքին» անդամակցելու համար:

Նման իրավիճակում մյուս թեկնածուները կարծում են, որ իրենց մասնակցությունը կարող է ավարտվել, մեղմ ասած, կանխորոշված անհաջողությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: