Ջոնսոնի գրասենյակը չի հստակեցրել, թե ինչպես է վարչապետը Brexit-ը իրականացնելու առանց համաձայնության


00:34 , 17 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվել է հստակեցնել, թե ինչպես է Բորիս Ջոնսոնը առանց համաձայնագրի պատրաստվում երկիրը ԵՄ-ից դուրս բերել հոկտեմբերի 31-ին և միաժամանակ պահպանել օրենքը, որն արգելում է նրան դա անել, գրում է ria.ru-ն։

«Վարչապետի դիրքորոշումն այսպիսին է․ մենք ենթարկվում ենք օրենքին, սակայն ԵՄ-ից դուրս ենք գալիս հոկտեմբերի 31-ին՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա»,- երկուշաբթի լրագրողներին հայտնել է վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը և հավելել, որ այլ մանրամասներ չի պատրաստվում հաղորդել, միայն ցանկաում է ի լուր ամենքի հայտարարել, որ կառավարությունը ենթարկվում է օրենքին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ