«Սթրեսի մեջ էի, նույնիսկ բժշկի եմ դիմել». Ինչպես է անցել Թամարա Պետրոսյանի մոնոներկայացման պրեմիերան. Bravo.am (Photo)


23:14 , 16 սեպտեմբեր, 2019

Bravo.am-ը գրում է.

Քաղաքական եւ հասարակական թեմաներով ենթատեքստեր, անցած սիրային պատմություններից հիշողություններ, Արցախում ապրած տարիներից դրվագներ եւ ի վերջո, ամուսնանալու մեծ ցանկություն՝ Թամարա Պետրոսյանի նոր՝ «Տանը մնացի՞» մոնոներկայացման պրեմիերային երեկ ներկա էր նաեւ BRAVO.am-ը:

Երեկոյի ողջ ընթացքում «Բոհեմ» թատրոնի դահլիճում ուրախ տրամադրություն էր տիրում:

«Երբ ռեժիսորից ստացա նման ներկայացմամբ հանդես գալու առաջարկ, չշտապեցի համաձայնել: Մոնոներկայացումներով հիմնականում տղամարդիկ են ներկայանում, մտավախություն ունեի, որ չի ստացվի: Երկար ժամանակ պահանջվեց՝ ինձ գործի մեջ ներգրավելու համար: Սկզբում երկմտում էի, բայց հետո ինքս ինձ համոզեցի ու ամեն ինչ արեցի՝ գործը գլուխ բերելու ու իմ հանդիսատեսին պատշաճ ներկայանալու համար: Տղաներն էլ՝ Սեդրակը, Սեւանը, Թելմանը, Արվինը միշտ կողքիս էին ու ոգեշնչում էին»,-նշել է դերասանուհին:

Ներկայացման ռեժիսորն ու մտահղացման հեղինակը Սեդրակ Գոջամանյանն է, սցենարի հեղինակը՝ Թելման Առաքելյանը, երաժշտական ձեւավորումն իրականացրել է Սեւան Շահմիրյանը, պաստառի լուսանկարը եւ ձեւավորումը՝ Արվին Քոչարյանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ