Որտեղ կա ուժի դատարկություն, վակում, այնտեղ սկսվում են ինքնուրույն քաղաքական դերակատարման ամբիցիաներ. Հրանտ Տեր-Աբրահամյանը` Վանեցյանի հրաժարականի մասին


23:33 , 16 սեպտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Արթուր Վանեցյանի հրաժարականը հենց այս պահին գուցեև անակնկալ էր, այնպես չէ, որ նշաններ երևում էին, բայց, ընդհանուր առմամբ մի քիչ ավելի լայն վերցրած, այդքան էլ անակնկալ չէր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը` անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:

«Չեմ ուզում խորանալ՝ ներիշխանական կռիվ կա թե չկա, բայց երբ ընդհանուր կոնտեքստի մեջ նայում եմ, ապա հեղափոխական և ժողովրդական ճանապարհով իշխանության եկած այդ իշխանության և պետական ապարատի միջև լարվածություն առաջանում է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել և նշել. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Ըստ վերլուծաբանի` ժողովրդավար ճանապարհով իշխանության եկած կառավարության խնդիրն է ամրապնդել սեփական իշխանությունը մի քիչ այլ մեխանիզմներով, քան միայն պետական ապարատը: «Որտեղ կա ուժի դատարկություն, վակում, այնտեղ սկսվում են ինքնուրույն քաղաքական դերակատարման ամբիցիաները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ